Նոյեմբերին աշխարհի բնակչությունը կհասնի ութ միլիարդի. ՄԱԿ
2022 թվականի նոյեմբերին երկրագնդի բնակչությունը կհասնի ութ միլիարդի։ AFP-ին տված հարցազրույցում այս կանխատեսումն է արել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Ռեյչել Սնոուն։
1950 թվականին մոլորակի վրա ապրում էր 2,5 միլիարդ մարդ։
Ըստ ՄԱԿ-ի փորձագետների՝ այժմ երկրագնդի բնակչության աճի տեմպերի արագ անկում է գրանցվում: Ծնելիության միջին ցուցանիշը մեկ կնոջ հաշվով 5 երեխայից նվազել է մինչև 2,3, և շուտով վտանգված է բնակչության վերարտադրության անհրաժեշտ մակարդակը:
Եթե այս միտումը շարունակվի, ապա մինչև 2030 թվականը աշխարհի բնակչությունը կկազմի մոտ 8,5 միլիարդ մարդ, 2050 թվականին՝ 9,7 միլիարդ, իսկ 2080-ական թվականներին այն կհասնի իր պիկին՝ 10,4 միլիարդի, ըստ ՄԱԿ-ի։
Միևնույն ժամանակ, հետազոտողները պնդում են, որ կյանքի միջին տևողությունը կշարունակի աճել, ինչը կավելացնի թոշակառուների համամասնությունը: