Լուրեր
Դեղերի համար կսահմանվի գնի առավելագույն սահմանաչափ
Տեղի է ունեցել կառավարության նիստը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։ Նախարարների կաբինետի անդամները կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկել են տասը հարց։

Քննարկված հարցերի թվում էր Վրաստանի՝ «Դեղերի և դեղագործական գործունեության մասին» օրենքի նախագծում փոփոխությունը և դրանից բխող օրենքների նախագծերը։ Մասնավորապես, 2023 թվականից դեղերի համար կսահմանվեն տեղեկանքային գներ՝ պետությունը սահմանելու է գնի առավելագույն սահմանաչափ, որից բարձր դեղորայքի վաճառքը չի թույլատրվի, ինչը աշխարհում տարածված պրակտիկա է։ Բարեփոխման նպատակն է բարձրացնել որակյալ դեղերի մատչելիությունը, ապահովել արդար գներ և դեղագործական մրցունակ և թափանցիկ շուկա։ Նախնական հաշվարկներով՝ տեղեկատու գների սահմանումը միջինը 40 տոկոսով կնվազեցնի դեղերի ինքնարժեքը։

Առաջին փուլում կսահմանվեն տեղեկանքային գներ քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղերի համար, աստիճանաբար գների կարգավորման մեխանիզմը կտարածվի նաև դեղերի այլ խմբերի վրա։

«Նշենք, որ կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի մարտից բացվեց թուրքական դեղագործական շուկան, որը Վրաստանում 60-80 տոկոսով նվազեցրեց դեղերի արժեքը։ Արդյունքում, տարեկան մինչև 100 հազար քաղաքացիներ կտնտեսեն մոտ 200 մլն լարի, իսկ տեղեկանք գների սահմանումը էլ ավելի կբարելավի դեղերի մատչելիությունը»,- ասվում է կառավարության մամուլի ծառայությունում»:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.