Ավանակի և ձիու միսը վաճառել են տավարի մսի անվան տակ
Վրաստանում բացահայտվել է ապօրինի մսավաճառության դեպք: Քաղաքացիները ավանակի և ձիու միսը վաճառել են տավարի մսի անվան տակ:
Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետում, քաղաքացիները բնակելի տանը ապօրինի կենդանիների սպանդանոց են ստեղծել, որտեղ մշակել են ձիու և ավանակի միս, որը տավարի մսի տեսքով վաճառել են Թբիլիսիի շուկաներից մեկում գտնվող առևտրային օբյեկտին: Նրանք նաև անտեսել են բոլոր անասնաբուժասանիտարական ընթացակարգերը:
Ըստ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում առևտրի օբյեկտից և սպանդանոցից հանվել է վաճառքի համար պատրաստված մեծ քանակությամբ ձիու միս և մի քանի տասնյակ ձի, որոնք նախատեսվում էր մորթել և վաճառել մինչև Ամանոր:
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 198-րդ, 362-րդ և 219-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով։