Ավտովթար Ախալքալաք-Արագվա ճանապարհին՝ կա տուժած
Ախալքալաք-Արագվա ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Միմյանց են բախվել երկու թեթև, մարդատար մեքենա:
Ըստ առկա տեղեկության, կան տուժածներ: Ուղևորներից մեկի վիճակը ծանր է, նրան բազմաթիվ կոտրվածքներով հիմա տեղափոխում են Թբիլիսի:
Ականատեսների խոսքերով, մի մեքենան Օրջայից ուղևորվել է դեպի Ախալքալաք, իսկ մյուսը հակառակ ուղղությամբ։ Բախումից խուսափելու համար առաջինը փորձել է դուրս գալ ճանապարհաեզրից, սակայն չի հասցրել։ Տեղեկությունը տարածում է Jnews.ge-լրատվական կայքը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11:30-ի սահմաններում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննություն է վարում քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման խախտում, ինչը մարդու առողջությանը թեթև վնսավածք է պատճառել։ Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանքով կամ պայմանական՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ ոչ ավել, քան երեք տարի ժամկետով, կամ պաշտոնավարելու կամ ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարին չգերազանցող ժամկետով: