Դեղատները արհեստական դեֆիցիտ են ստեղծել. Ազարաշվիլի
Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլին ասել է, որ
Հաճախ դեղագործական ընկերությունները արհեստականորեն դեղերի դեֆիցիտ են ստեղծում, այս մասին խոսում է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարը: Զուրաբ Ազարաշվիլին ասում է, որ գինը բարձրացնելու համար ընկերությունները որոշ դեղամիջոցներ վաճառասեղանին չեն տեղադրել։
Դեղագործական ընկերությունների ասոցիացիան արձագանքել է նախարարի հայտարարությանը։ Ըստ ասոցիացիայի՝ իրենց անդամներն ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում են, որ մի շարք դեղերի ժամանակավոր սղությունը կապված է արտադրողների կողմից մատակարարման և նյութատեխնիկական ապահովման հետաձգման հետ։
«Դեղագործական ընկերությունների մեծամասնությունը ջանք չի խնայում ապահովելու, որ դեղատները և նրանց կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին և սպառողներին տրամադրեն որակյալ, անվտանգ ու արդյունավետ դեղագործական արտադրանք։ Համաձայնեք, որ Վրաստանի դեղագործական շուկան այս առումով առաջադեմներից է։
Հաճախորդի շահերը միշտ առաջնահերթ են եղել դեղագործական ընկերությունների համար։ Նշված սկզբունքի պաշտպանությանը ծառայում է շուկայում առկա ուժեղ մրցակցությունը, որն էլ ավելի է նպաստում դեղագործական արդյունաբերության զարգացմանը։
Իհարկե, շուկայում միշտ էլ կլինեն անբարեխիղճ սուբյեկտներ, որոնք ունեն այլ արժեքներ և ստեղծված իրավիճակը օգտագործում են միայն իրենց շահերի համար։ Սակայն անընդունելի է, որ դեղագործական շուկայի բոլոր մասնակիցներին մեղադրեն իրենց սկզբունքներին հակասող արարք կատարելու համար»,- նշել են ասոցիացիայի կազմում ընդգրկված ընկերությունները։