Սամցխե-Ջավախեթիում միմյանց են բախվել 10 մեքենաներ
Հունվարի 7-ին, վատ եղանակի պատճառով Սամցխե-Ջավախեթիում, Փոքր Ցեմի մոտ միմյանց են բախվել մոտ տասը ավտոմեքենա։ Վնասվել է նաև ոստիկանական մեքենան։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Պարեկային ոստիկանության տեղեկություններով՝ Բակուրիանի տանող ճանապարհին երթեւեկությունը սահմանափակվել է, սակայն դանդաղ շարժվել հնարավոր էր։
Նրանց տեղեկություններով՝ համապատասխան ծառայություններն աշխատել են երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։