Ախալքալաքում աղջիկ են փախցրել՝ մեղավորները կպատժվեն
Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղում աղջկա են առևանգել ընտանիք կազմելու նպատակով: Տեղեկությունը տարածում է Jnews.ge-լրատվական կայքը:
Աղջկա ընտանիքի անդամները դիմել են ոստիկանություն, բողոք ներկայացնելով ազատությունից ապօրինի զրկելու՝ առևանգելու փաստով։
Փաստը «9-րդ ալիքի» մոտ հաստատեցին ՆԳՆ-ից: Ըստ գործակալության, դեպքի առնչումով գործ է հարուցել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն՝ մեղավորներին սպառնում է 7-ից 10 տարի ազատազրկում։
Մեր տեղեկություններով՝ աղջիկը չափահաս է և նա արդեն տանն է։