Եղանակ
Գիշերը -17 աստիճան՝ Սամցխե-Ջավախեթիում ջերմաստիճանը կնվազի
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մինչև հունվարի 28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի մինչև -17 աստիճան։ Հունվարի 26-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 5, գիշերը՝ -3 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 5, գիշերը՝ -8 աստիճան ցրտահարություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի մինուս 2, գիշերը՝ մինուս 11։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են -1, գիշերը՝ -17 աստիճան։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչեւ 4, գիշերը կհասնի -3 աստիճանի։
| Print |
თეგები: եղանակ /