Եղանակ
Ինչպիսի՞ն կլինի եղանակը առաջիկա օրերին
Ըստ օդերևութաբան Կոբա Փարտենաձեի, ինչպես և անցյալ շաբաթ, եղանակը որոշվում է մերձարևադարձային լեռնաշղթայի ազդեցությամբ, ինքնին անվանումը ցույց է տալիս, որ առջևում տաք օրեր են, որոնք տեղ-տեղ կարող են ուղեկցվել ամռանը բնորոշ կարճատև անձրևով, հիմնականում երեկոյան ժամերին:

Թե՛ արեւմտյան, թե՛ արեւելյան Վրաստանում ջերմաստիճանը +25 աստիճանից բարձր կլինի, գիշերը նույնպես տաքանալու է։

Սամցխե-Ջավախեթիում կլինի փոփոխական եղանակ: Հունիսի 6-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 21, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 20, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։

Ասպինձայում ցերեկը կլինի 21, գիշերը՝ 13, Ադիգենում ցերեկը սպասվում է 21, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ սպասվում է փոփոխական եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 17, գիշերը՝ 8։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 16, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։

Մարզի հանգստավայրերում կդիտվի անձրեւային եղանակ:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է փոփոխական եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 26, գիշերը՝ 17 աստիճան:
| Print |