Եղանակ
Անձրև և կայծակ, որոշ շրջաններում կարկուտ. Եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունիսի 29-ից հուլիսի 1-ի առավոտ Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ հորդառատ, ինչպես նաև կայծակ։

Ըստ կանխատեսումների՝ կարկուտ է սպասվում նաև Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում։

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին փչելու է ուժեղ արևմտյան քամի։ Ծովում չորս բալանոց փոթորիկ է սպասվում:

«Վրաստանի փոքր գետերի վրա սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել ջրհեղեղներ, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ»,- հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։
| Print |