Ինչպիսի՞ եղանակ է սպասվում մինչև հոկտեմբերի 31-ը
Մինչև նոյեմբերի 1-ը Վրաստանում սպասվում է համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կլինի +15, +20 աստիճանի սահմաններում, գիշերային ժամերին՝ կլինի ավելի ցածր։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) կլինի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +16 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +11 աստիճան։
Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18, իսկ գիշերը՝ +3, +5 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կլինի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան: