Նորություններ
Թանկարժեք մաքուր օդը Աբասթումանում
Աբասթումանում տուրիստային շրջանը սկսվել է 2 ամիս առաջ, սակայն տեղացիները հանգստացողների բազմությանը սպասում են հուլիսի վերջերին: Տուրիստային շրջանը հանգստավայրում սկվում է Մայիսին և շարունակվում մինչև սեպտեմբերի վերջերը:

Նանուլի Կեկելիձեն Թբիլիսիից գալիս է Աբասթուման հանգստանալու համար: Միջին տարիքի կինը հանգստավայր հյուրընկալում է 3-րդ անգամ: Բնակարանների բարձր գների պատճառով, տուն վարձել է Աբասթումանից 4 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում: Ամեն օր գյուղից գնում են Աբասթումանի կենտրոնական այգի, հանգստանալու և մաքուր օդ շնչելու համար:

«Օդափոխությունը իմ առողջության համար անհրաժեշտ է: Առավոտյան գալիս ենք, իսկ երեկոյան հետ ենք գնում»,- ասում է Նանուլի Կեկլիձեն:

Նանուլիի նման, երկու տարի անընդմեջ, Քութաիսից Աբասթուման գալիս է նաև Զվիադ Շեկիլաձեն: Ըստ նրա, այս տարի հանգստավայրում իրավիճակը փոխվել է: Նրան անհանգստացնում է շինարարական փոշին:

«Մաքուր օդի համար եմ գալիս, այս տարի Աբասթումանում փոշի է: Այս վայրը առանձնանում է յուրահատուկ անտառով և օդը չպետք է կեղտոտեն»,- ասում է Զվիադ Շեկիլաձեն:

Հանգստավայր Բաթումիից, 3 երեխաների հետ եկել է նաև Նատո Դոլիձեն: Փոքրահասակների մայրը, ով Աբասթուման այցելում է 7 տարի շարունակ, ասում է, որ հանգստավայրում երեխաների համար ժամանցի վայր գրեթե չկա:

«Եթե ապագայում այս առումով փոփոխություններ լինեն, հանգստացողները կշատանան»,- ասում է նա:

Նատո Դոլիձեն հանգստավայր այցելում է 15 օրով: Այս օրերի ընթացքում, մոտ ծախսում է1 500 լարի:



Աբասթումանում բնակարանները վարձակալում են օրերով: Սա տեղացիների մեծամասնության հիմնական եկամուտի աղբյուրն է:

Ցիսանա Կիրթաձեն կենտորնական այգու մոտ ունի բնակելի տուն: Տարիներ շարունակ վարձով տալիս է բնակարանը և սա նրա եկամուտի հիմնական աղբյուրն է:

«Երկու ննջարան ունեմ, օրը 100 լարի արժե: Հանգստացողների քանակը չեմ հաշվում, անգամ ընտանիքով կարող են ապրել: Տանը կա բոլոր բարեպայմանները: Տաք և պաղ ջուր, գազ »,- ասում է Ցիսանա Կիրթաձեն:

Ադիգենի մունիցիպալիտետի քաղաքապետարանում ասում են, որ առաջին տարին է, երբ Աբասթումանում տուրիստային շրջանը բացվել է պաշտոնապես: Մունիցիպալիտետի առաջին անձն ասում է, որ 2019 թվականին զբոսաշրջիկների թվաքանակը հասել է մաքսիմումի: 

Նուգզար Աթոշվիլին ապրում է Աբասթումանում: Ի տարբերություն հարևանների, որոնք միայն բնակարաններ են վարձով տալիս, նա գտել է այլ եկամուտի աղբյուր: Միջին հասակի մարդը «Ռոշա» այգում հանգստացողներին առաջարկում է ձիով զբոսանք: Տեղացիները զբոսաշրջիկների քանակի աճին սպասում են հուլիս ամսին:

| Print |