Նորություններ
Խատիա Պարունաշվիլիի օգնության համար Ախալցիխեի տիկնիկների թատրոնը ներկայացում կցուցադրի
#ՄիասինԽատիայիհամար - ակցիայում ներգրավվել է Ախալցիխեի տիկնիկների թատրոնը: Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին կցուցադրվի «Արևի շող» ներկայացումը, որից ստացած գումարը կփոխանցվի Խատիա Պարունաշվիլիի հաշվեհամարին:

«Գաղափարը հնչել է թատրոնում: Բարեգործությունը պետական հաստատությունների համար դժվար է, քանի որ ամեն ինչից գումար է պահվում:  Դրա համար որոշեցինք, որ ներկայացման համար տոմսեր չվաճառենք, որ եկամուտ չգրանցվի: Սակայն հանդիսատեսը գումարը պետք է գցի աջակցման արկղը, որի մոտ կանգնած կլինի ընտանիքի անդամը»,- պատմում է թատրոնի ղեկավար՝ Վախտանգ Քորիձեն:

Խատիա Պարունաշվիլիի բժշկության համար անհրաժեշտ է 72 000 դոլար, որի հնարավորությունը ընտանիքը չունի:

Այս պատճառով անցկացվում են բարեգործական համերգներ և միջոցառումներ: Բացվել է նաև հաշվեհամար.

საქართველოს ბანკი -Հաշվեհամարը GE34BG0000000161580664GEL 

TBC - Հաշվեհամարը GE31TB7146945061100061

Ստանում է Մարիամ Պարունաշվիլին - 03001021441

Խատիային օգնության ձեռք մեկնել հնարավոր է նաև զանգահարելով՝ 0 901 700 177 հեռախոսահամարին: Զանգն արժե մեկ լարի:
| Print |