Վանքը ավիրելով ուզում են բնակչության համերաշխությունը խառնել»,- Տիգրան Մխիթարյան
05.11.2019
Ախալքալաքի Խուլգումո գյուղի մոտակայքում գտնվող վանքի սրբապղծության վերաբերյալ արձագանքում են նաև հայ առաքելական եկեշեցու հոգևոր անձիք, բնակչությունը և կրոանական գործակալությունը: Նրանք ասում են, որ սրանով ուզում են անհամերաշխություն ստեղծել բնակչության մեջ:
XIII դարի վանքը երկրորդ անգամ տակնուվրա են արել Նոյեմբերի 3-ին: Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին ավիրել են, սրբապատկերները նորից կոտրել ու թափել:
Նման դեպք տեղի էր ունեցել նաև 2019 թվականի ապրիլ ամսին: Այն ժամանակ հետաքննությունը սկսվել էր Քրեական Օրենսգրքի 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»:
Այս դեպքում Վանքում ավիրությունների առնչությամբ հետաքննությունը կատարվում է 156 հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն, ինչը ենթադրում է՝ «Հալածանք, որը իրականացվում է բռնության կամ բռնության սպառնալիքի ճանապարհով»: