Նորություններ
Ախալցիխեի գլխավոր տոնածառը կլուսավորվի դեկտեմբերի 26-ին
Ախալցիխեի գլխավոր տոնածառը կլուսավորվի հանդիսավոր կերպով: Միջոցառումները կսկվեն դեկտեմբերի 26-ին, ժամը 17:00-ից և կշարունակվեն մինչև 20:00-ն:
Ախալցիխեի կենտրոնական այգում 17:00-ին հանդիսատեսին կներկայանա «Օրի Ջուջան» - Վախտանգ Տատիշվիլին և Նուգզար Կվաշալին ընկերների հետ: Ժամը 18:30-ին, տեղի կունենա տոնածառի լուսավառության արարողությունը: Կերգի Մեսխեթի համույթը:
Ժամը 18:45-ին, Նինո Գվելեսիանիի, Dudey-ի և Մարիամ Նանոբաշվիլիի մասնակցությամբ համերգ կանցկացվի: Սրան զուգահեռ կկազմակերպվի նաև բարեգործական ակցիա - երիտասարդները կվաճառեն թեյ, սուրճ և քաղցրավենիքներ: Հավաքված գումարը կուղղարկվի Խատիա Պարունաշվիլիի հաշվեհամարին:
Միջոցառումները կգեղեցկացնեն հեքիաթային հերոսների զգեստներով զուգված դերասանները: