Նորություններ
Աբասթումանում գայլերը ձի են հոշոտել

 

Հանգստավայր Աբասթումանում գայլերի կողմից հոշոտված ձի են գտել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին, առավոտյան, աստղադիտարանի հարակից տարածքում: Նկարը համացանցում տեղադրել է տեղացի՝ Գելա Կարկաձեն: Բնակիչներն ասում են, որ գայլերը բնագավառ իջնում են հիմնականում ձյունից հետո, չնայած այս տարի արդեն հայտնվել են: 

«Բնակչությանը մոտ գտնվող ձին հոշոտել են: Անհապաղ պետք է ուշադրություն դարձնեն: Հենց ձյուն տեղա, կհայտնվեն կրկին և վտանգավոր է մարդկանց համար: Մեզ շատ մոտ են գտնվում: Սա երևի արդեն 10-րդ դեպքն է»,
- գրում են ֆեյբուքյան էջում: 

Սա առաջին դեպքը չէ: Վայրի կենդանիները ձի և մի քանի շուն կերել էին նաև անցած տարի: Բնակչությունը պահանջում է իրավունք, անհրաժեշտության դեպքում սպանել գայլերին:
| Print |