Նորություններ
Կորոնավիրուսի ևս երկու դեպք. Իրավիճակը Վրաստանում

 

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված պաշտոնական ՝ stopcov.ge կայքում:

Այս պահի դրությամբ, Վրաստանում ընդհանուր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40-ի:

Կայքի տվյալներով երկրում այս պահին գրանցված 40 դեպք կա, այդ թվում մեկը առողջացել է:

Դրա հետ մեկտեղ, կարանտինում է գտնվում 1344 մարդ: Ստացիոնար դիտարկման տակ է 216 մարդ:

Վիրուսի տարածումը կանխարգելու նպատակով, Վրաստան օտարերկրացիների մուտքը արգելված է:

Տարածաշրջաններից երթևեկող տրանսպորտները մայրաքաղաք չեն գնա:

Մարդաշատ հավաքույթները, այդ թվում նաև հարսանիքները դադարեցվել են:

Ուսումնական ընթացքը հավանաբար կվերսկսվի ապրիլի մեկից:

Հայ առաքելական եկեղեցիներում պատարագն անցկացվում է առանց հավատավոր մարդկանց:

 

| Print |