Նորություններ
Ադրբեջանի հրետակոծությունից վնասված բնակելի տները (Տեսանյութ)
Ադրբեջանը թիրախավորում է բնակելի տներն ու խաղաղ բնակիչներին։ Տեսանյութում երևում է` ինչպես են աղոթում երեխաները։

Արցախի տեղեկատվական շտաբը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ վնասներ են եղել Արցախում հակառակորդի կրակոցների հետևանքով։

«Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Տեսանյութը ներկայացնում է վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տները: Մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել, առողջություն Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկին...»,–նշված է շտաբի ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութում կինը պատմում է, թե ինչպես է հրետակոծության հետևանքով երեխան իր գիրկն ընկել, և թե ինչպես են երեխաները ապաստարանում ուրախ ողջունում հոգևորականին և միասին աղոթում։


Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am
| Print |