Նորություններ
Ջրցան մեքենա, արցունքաբեր գազ. ինչ է կատարվել Թբիլիսիում
Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում մեկնարկած ցույցի մասնակիցները տեղափոխվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ:

ԿԸՀ-ի գլխավոր գրասենյակի մոտ մոբիլիզացված են հատուկ ջոկատայիններ: Ոստիկանությունը ջրցան մեքենա և, հավանաբար, արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում, Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ու քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մեծամասշտաբ ցույց են մեկնարկել: Հավաքվածները Վրաստանի իշխանությանը մինչև ժամը 20:00-ն ժամանակ էին տվել՝ ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիային պաշտոնանկ անելու ու նոր ընտրական հանձաժողովի կազմ ձևավորելու համար:

Ընդդիմության պահանջներն են.

Նոր, արդար և ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացում,
ԿԸՀ-ի նախագահի հրաժարական և նոր ընտրական հանձնաժողովի ձևավորում,
Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:

Ալիք Մեդիա
| Print |