Նորություններ
Նինոծմինդայում պայթյունից կին է մահացել (Տեսանյութ)
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղում 75-ամյա կին է մահացել: Տեղացիները պատմում են, որ պատահարը տեղի է ունեցել, քանի որ փակ է եղել ջեռուցման համակարգի ընդարձակման բաքի փականը և ճնշման բարձրացման արդյունքում վառարանը պայթել է: Պայթյունի ժամանակ կինը տանը մենակ է եղել:

Գյուղում նշում են, որ ընտանիքը այդ վառարանը, որը աշխատում էր թե գազով և թե փայտով, օգտագործում էր երկու տարի շարունակ: 


Տեղի ունեցածը հաստատել են Վրաստանի ՆԳՆ-ում: Հարուցվել է գործ «Գազի օբյեկտի անվտանգության կանոնները խախտելու» հոդվածով:
| Print |