Նորություններ
Հունվար ամսից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա
Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ ազգային հանձնաժողովի որոշմամբ, 2021 թվականի հունվարի 1-ից "Էներգո-Պրո Ջորջիա"-ի բաժանորդների համար ավելանում է էլեկտրաէներգիայի սակագինը:

ՍԷՄԷԿ-ի որոշմամբ, "Էներգո-Պրո Ջորջիա"-ի բաժանորդների համար սակագինը կբարձրանա 3,5 թեթրիով:

"Էներգո-Պրո Ջորջիա"-ի սակագները բնակչության համար (ներառյալ ԱԱՀ) կլինեն հետևյալը.

Առաջին աստիճան (ներառյալ 101 կվտ/ժ) – գործող սակագին 14,237 թեթրի – նոր սակագին 17,731 թեթրի;

Երկրորդ աստիճան (101-301 կվտ/ժ) – գործող սակագին 18,213 թեթրի – նոր սակագին 21,707 թեթրի;

Երրորդ աստիճան (ավելի քան 301 կվտ/ժ) – գործող սակագին 22,733 թեթրի – նոր սակագին 26,227 թեթրի:

Ինչ վերաբերում է ոչ տնային տնտեսության սակագնին, ապա այս դեպքում սակագինը բարձրացվել է միջինը 11 թեթրիով:

Միաժամանակ, այսօր ընդունված որոշման համաձայն, էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը հունվարի 1-ից կգործի նաև Թբիլիսիում:
| Print |