Նորություններ
Ալյուրի պետական սուբսիդավորումը կավելանա

 

Ալյուրի պետական սուբսիդավորումը ավելանում է: Մեկ պարկ ալյուրի համար հատկացված
սուբսիդավորումը կարող է 10 լարիից դառնալ 15 լարի: 

«Այսօր 1 պարկ ալյուրի գինը թանկացել է՝ դառնալով 68 լարի, ուստի 10 լարիի սուբսիդավորումն այլևս բավարար չէ գինը պահպանելու համար»,- հայտարարում է «Ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի» գործադիր տնօրեն՝  Լեւան Սիլագավան:

Ըստ նրա՝ ելնելով պետության դիրքորոշումից, կարելի է ասել, որ հացի գինը մինչեւ ապրիլի 1-ը չի բարձրանա:

Նշենք, որ պետությունը սուբսիդավորում է առաջին կարգի ալյուրը, որի վրա ընդհանուր առմամբ կծախսվի 10 միլիոն լարի: Ծրագիրը սկսվել էր 2020 թվականի դեկտեմբերի 1-ին և կտևի 4 ամիս:

 

| Print |
თეგები: ալյուր /