Լարսը կրկին փակ է բոլոր տրանսպորտների համար
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տվյալներով, առատ ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակություն ունեցող ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով, միայն ձնահյուսից պաշտպանության թունելների միջոցով: Տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 220 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: