Նորություններ
Պատերազմում ոտքը կորցրած տղան նշանվել է
Ադրբեջանի դեմ մղած վերջին պատերազմի մասնակից, ոտքը կորցրած Արման Բեգյանը նշանվել է։ Նշանադրությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին՝ Սիրո տոնին։

Արմանի ու իր սիրելիի՝ Մաշ Թորոսյանի անսպասելի ծանոթության եւ սիրո պատմությանը «Հայկական ժամանակը» անդրադարձել էր ավելի վաղ։

Զույգը ծանոթացել էր հիվանդանոցում․ Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել պատերազմի մասնակից իր վիրավոր եղբորը, որի ոտքերը եւս անդամահատվել են։ Հարեւան հիվանդասենյակում էլ բուժվում էր Արման Բեգյանը, որն էլ ծանր վիրավորում ստանալու հետեւանքով կորցրել է ձախ ոտքը:

Արմանն ու Մաշը հենց այդտեղ էլ ծանոթացել են, սիրահարվել ու փետրվարի 14-ին, արդեն նշանադրվել։
| Print |