Նորություններ
129 600 և 29 250 դոզա պատվաստանյութ Վրաստանին
Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, ակնկալվում է, որ Վրաստանը պատվաստանյութ կստանա ոչ ավելի ուշ քան մարտին: Կառավարությունում գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո փոխնախարարը հայտարարել է, որ Astrazeneca պատվաստանյութն ավելի վաղ կստանան, քան Pfizer-ը:

«Ակնկալվում է, որ առաջին դոզաները կստանանք մինչև մարտի վերջ: Այս մասին ակնհայտորեն մատնանշում է COVAX հարթակը»,- ասել է նա:

Գաբունիան ավելացրել է նաև, որ հարթակի հետ կապ են հաստատել, համագործակցությունը կշարունակվի: Այսօր արդեն 575 հազար դոլար է փոխանցվել հարթակին:

Նախօրեի իրադարձություններից հետո COVAX հարթակի հետ կապված՝ Վրաստանի կառավարությունը հույս է հայտնել, որ գործը դատարան չի հասնի:

COVAX-ի հրապարակած նամակում, որ տարածվեց նախօրեին, մասնավորապես ասվում է, որ փետրվարին պատվաստանյութը ուղարկվել է այն երկրներին, որոնք բավարարել են իրենց կողմից սահմանված չափանիշները: Ինչպես նաև, նամակում ասվում է, որ պատվաստանյութերի հիմնական մասը երկրներին կբաժանվի մարտ ամսին:

Թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությամբ պայմանավորված՝ Առողջապահության նախարարությունում անցկացվեց մամուլի ասուլիս, որտեղ փոխնախարար Թամար Գաբունիան փորձեց որոշ պարզաբանումներ անել:

Փոխնախարարը նշեց, որ երկիրը պատրաստ է կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալուն, և ԶԼՄ-ներում տարածված հայտարարության համար նախարարությունը COVAX-ից պարզաբանումներ է պահանջում:
| Print |