Նորություններ
Հայաստան-Ռուսաստան թռիչքներն արգեվլում են. ապատեղեկատվություն
Համաճարակի հետ կապված իրավիճակը ապատեղեկատվությունների և տարբեր առասպելների տարածման գաղափար է դարձել: Շուրջ մեկ տարվա ընթացքում, թե անհատներ, թե կազմակերպություններ դրությունն օգտագործում են ի շահ իրենց առաջադիմությանն ու հրապարակում են թերի, սխալ և սուտ տեղեկություններ: 

Նման ապատեղեկատվություն է համարվում նաև Հայաստան-Ռուսաստան օդային ճանապարհի փակումն ու ավիահաղորդումներին վերաբերվող արգելքի կրկին մեջբերումը: Այս թեման տարածվել է նաև Սամցխե-Ջավախքի բնակչության շրջանում, ուստի քաղաքացիները հաճախ են դիմում 9-րդ ալիքին, արդյո՞ք կընդհատեն թռիչքները: 

Ի պատասխան հետաքրքրվողներին, նշենք, որ վերոնշյալն ապատեղեկատվություն է և օդային սահմանը բաց է:Մեր աշխատակազմը նույնպես հետաքրքրվեց, փորձելով գտնել ապատեղեկատվության աղբյուրներ: 

Դեռ ավելին, ապրիլի 1-ից Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Վենեսուելայի, Սիրիայի և Շրի Լանկայի հետ: Նման որոշում է ընդունվել անցյալ շաբաթ կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի կողմից։

Գործակալությունը հաղորդում է, որ ավիաընկերությունները հնարավորություն են ստացել շաբաթական 1 թռիչք իրականացնել Ռուսաստանի շրջաններից դեպի Հայաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի քաղաքներ։ Իսկ միջազգային թռիչքներ իրականացնող ՌԴ շրջանների ցանկը համալրվել է ևս 13 քաղաքներով։

Վերոնշյալ երկրներ, սակայն, կարող են մեկնել ոչ բոլորը։ Այս թեման նույնպես բնակչությանն անհանգստացնում է: Կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված՝ զբոսաշրջային այցերը հիմնականում արգելված են։ Նշված երկրների մեծ մասը մուտքի հնարավորություն է տալիս միայն դիվանագետներին, ուսանողական վիզա կամ ապրելու իրավունք ունեցողներին։
| Print |