Նորություններ
18 մահ մեկ օրում. Իրավիճակն ու որոշումները
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 521 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 11 226 թեստ, այստեղից 3 463-ը՝ հակագենի արագ թեստով և 7 763-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 4,64%, վերջին 14 օրը –4,03%, վերջին 7 օրը –4,51%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 304 272 դեպք: Ապաքինվել է ևս 1 058 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 287 029:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 043 անձ:

«Նախ կքննարկվի Զատկի գիշերը տեղաշարժի սահմանափակումները վերացնելու հարցը, ապա որոշում կկայացվի: Երկուշաբթի կլինի համակարգող խորհուրդ և որոշում կկայացվի այս հարցի վերաբերյալ: Այս որոշումը կայացնում է համակարգող խորհուրդը, Ամիրան Գամկրելիձեն չի կայացնում այն», – ասաց  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Գամղրելիձեն:

Միևնույն ժամանակ, Գամղրելիձեն հասարակությանը կոչ է անում համեստորեն նշել Զատիկը և հետևել հանձնարարականներին:
| Print |