Նորություններ
Կարկուտը վնասել է Վրաստանի գյուղերը
Ուժեղ կարկուտ է տեղացել Լագոդեխիի մունիցիպալիտետում: Աղետից տուժել է երեք գյուղ՝ Բաիսուբանի, Քվեմո Մսխալգորի և Պատարա Գորի:

Լագոդեխիի մունիցիպալիտետի քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլիի խոսքով, ոչնչացվել է խաղողի այգիների, տնամերձ հողամասերի և գյուղատնտեսական նշանակության հողերի 50-60 տոկոսը:

Կարկուտի պատճառած վնասի չափն այս փուլում հայտնի չէ:

Հիշեցնենք, վերջերս կարկուտի և փոթորիկի պատճառով Սամցխե-Ջավախքում վնասվել էին տներ և մեքենաներ:
| Print |