Նորություններ
Այսօրվանից Վրաստանում ոչ աշխատանքային օրեր են
Վրաստանի ամբողջ տարածքում, այսօրվանից`  մայիսի 4-8 և 10-11-ն ընկած ժամանակահատվածում հանգստյան օրեր են հայտարարված:

Մեկ տարվա ընթացքում, սա արդեն երկրորդ անգամն է, ինչ Վրաստանում սահմանվել են հանգստյան օրեր:

Համակարգող խորհուրդը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին պատշաճ կերպով օգտագործել շնչադիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և խուսափել մարդաշատ հավաքույթներ և սոցիալական միջոցառումներ կազմակերպելուց, որոնց անցկացումն արգելվում է կառավարության որոշմամբ: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է, Վրաստանի կառավարության որոշումը արգելում էր սոցիալական միջոցառումների (օրինակ՝ հարսանիքներ, տարեդարձեր, հոգեհացեր և այլն) և զանգվածային ժամանցային միջոցառումների անցկացման համար տարածքի փոխանցում / զիջում: Այս սահմանափակման խախտումը կհանգեցնի պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
| Print |