Նորություններ
Կրկին կարկտահարվել է մի քանի գյուղ
Ուժեղ կարկուտը վնասել է Ախմետայի մունիցիպալիտետի Արգոխի, Մաղրաանի և Փիչխովանի գյուղերը:Հիմնականում վնասվել են խաղողի այգիներն ու տարբեր հացահատիկային մշակաբույսերը:

Աղետը խնդիրներ է ստեղծել նաև Սագարեջոյում: Ուժեղ քամին արմատախիլ է արել ծառերը, ինչի պատճառով կենտրոնական ճանապարհի վրա երթևեկությունը խափանվել էր մի քանի րոպեով:

Թեթրիծղարոյում նույնպես կարկտահարվել է մի քանի գյուղ: Աղետ էր Ձիրագայում, Ալեքսեեվկայում, Ճիվճավում, Մածեվանիում, Չխիկվթայում, Ջորջաշվիլիում, Ասուրեթիի մի մասում և Թեթրիծղարո քաղաքում:

Աղետը հիմնականում վնասել է պտղատու ծառերն և տնամերձ հողամասերը:

Թեթրիծղկարոյի շրջանի լիազոր, Գիորգի Քորիձեի հայտարարությամբ, վնասը հաշվող հանձնաժողովը իր աշխատանքը կսկսի վաղը:

Տներին և տանիքներին հասցված վնասի մասին գամգեոբայում տեղեկատվությունը դեռ չի ստացվել:
| Print |