Նորություններ
Այսօրվանից վերացվեց մի քանի սահմանափակում
Մայիսի 13-ից Վրաստանում մի քանի սահմանափակում վերացվեց: Այսօրվանից միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, արձակուրդների ընթացքում սահմանված սահմանափակումները կվերանան այսօրվանից, մայիսի 13-ից:

Երկու օր առաջ ընդունված որոշման համաձայն, այսօրվանից քաղաքային տրանսպորտը կվերսկսի երթևեկությունը: Այն չէր աշխատում մայիսի 3-ից 12-ը:

Կրթական և դաստիարակչական հաստատությունները այսօրվանից աշխատանքը կվերսկսեն սովորական ռեժիմում:

Կրկին ուժի մեջ է մնում ժամը 21:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժման սահմանափակումը:

| Print |