Նորություններ
Ախալքալաքում 22 բժիշկ պատվաստվել է
Վրաստանի հայտնի բժիշկներն Ախալքալաքում հանդիպել են Հայ առաքելական եկեղեցու, Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, շրջանի բժիշկների հետ և պատասխանել պատվաստումների հետ կապված նրանց հարցերին:

Հանդիպումը կազմակերպել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Հանդիպման նպատակն էր տեղեկացնել և պատասխանել շրջանի բնակչության հարցերին:

Ախալքալաքում, 22 բժիշկ պատվաստվել է «Սինոֆարմ» պատվաստանյութով:

Հյուրերն այսօր հանդիպեցին Ախալցխայի բժիշկների, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
| Print |