Նորություններ
Վրաստանը նախատեսում է բացել ցամաքային սահմանը
Վրաստանի ցամաքային ու ծովային սահմանները փակ են 2020 թվականի մարտից: Ցամաքային սահմանի բացումը կապված է համավարակի երրորդ ալիքի ավարտի հետ։

Վրաստանի իշխանությունը մտադիր է ցամաքային սահմանները բացել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան:

«Ընդհանուր առմամբ նախատեսվում է բացել ցամաքային սահմանները, բայց դա պետք է լինի համավարակի երրորդ ալիքի ավարտից հետո։ Ամենայն հավանականությամբ, մի քանի շաբաթվա հարց է», - ասել է Տուրնավան։

Օդային ճանապարհով հարևան երկիր կարելի է հասնել այս տարվա փետրվարի 1-ից։
| Print |