Նորություններ
Դագաղի արկղեր Նինոծմինդա- Սաղամո ճանապարհին
Նինոծմինդա – Սաղամո ճանապարհն, ժայռի լանջին ցինկե և փայտե դագաղի տուփեր են: 

Բնակիչների խոսքով ՝ դա այն ցինկե դագաղներն են, որոնցով այլ երկրներից մահացածներին բերում են Նինոծմինդայում հուղարկավորելու, մահացածին տեղափոխում են ուրիշ դագաղի մեջ և այդ ցինկյա դագաղները ժայռից վայր գցում։

Այս հարցով մենք դիմեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանին:

Անդրանիկ Բդոյանը նշեց, որ իրենք տեղյակ չեն այս մասին, և դա իրենց պարտականությունը չէ, բայց որպեսզի մեր շրջանի տարածքը չաղտոտվի և կոկիկ տեսք ունենա, մենք կմաքրենք այս տարածքը: Փոխանցում է Րադիո Նորը:
| Print |