Նորություններ
Ավտովթար Նինոծմինդայում
Գիշերը 01: 30-ին Նինոծմինդա քաղաքում Ford Transit մակնիշի ավտոմեքենան չկարողանալով կառավարել երթևեկությունը բախվել է Նինոծմինդա քաղաքի կենտրոնական կամրջի բետոնե և մետաղյա պատնեշին: Տեղեկությունը տարածում է Րադիո Նորը:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վարորդը թեթեւ վնասվածքներ է ստացել: Ավտոմեքենան զգալի վնաս է կրել:

Վթարի վայրում աշխատել են Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության աշխատակիցներ: Առավել մանրամասն ՝ մեր լուսանկարներում:
| Print |