Նորություններ
Թուրքիայում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի. տեսանյութ
Արհավի գետը դուրս է եկել ափերից և հեղեղել գյուղական ճանապարհները։ Համացանցում են հայտնվել Թուրքիայի ջրհեղեղի կադրերը։

Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Ռիզե և Արդվին նահանգներում, հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ Արհավի գետը դուրս է եկել ափերից ու հեղեղել գյուղական ճանապարհները:

«Ծանր իրավիճակ է ստեղծվել Ռիզե նահանգում», - ասված է հաղորդագրության մեջ:

Ջրհեղեղի տարածքում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի տվյալներով` այս պահի դրությամբ զոհեր չկան, երկու հոգի վնասվածքներ են ստացել։
| Print |