Նորություններ
Կորոնավիրուսից մահացածների թիվն աճում է

 

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 654 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2319 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 33 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 31 806 թեստ:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 6.93%, վերջին 14 օրվանը –6,59%, վերջին 7 օրվանը –7.01%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 422 158 դեպք: Այստեղից ապաքինվել է 384 712  մարդ, մահացել 5 853 պացիենտ:

 

| Print |