Նորություններ
Հարսնացուի առեւանգման դեպք. Ընթանում է հետաքննություն
Ոստիկանությունը փնտրում է Զուգդիդի քաղաքի 22-ամյա բնակչին, որին, նախնական տվյալներով, փախցրել են ամուսնության նպատակով: 

Աղջիկը անհետացել էր մեկ օր առաջ ՝ օգոստոսի 2 -ին: Տեղի ունեցածի մանրամասները հետաքննվում են:

Ինչպես հայտնում է Nor.ge-ն, հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, մինչեւ անհետանալը աղջիկը նամակ է գրել հարազատներին` նշելով, որ համաձայն է ամուսնությանը: Այնուամենայնիվ, աղջկա ընտանիքը կարծում է, որ նա նամակ է գրել ճնշման տակ:

Հարսնացուի առեւանգման դեպք է տեղի ունեցել նաև մեկ օր առաջ՝ Մցխեթայում: Չորս մարդ բերման է ենթարկվել աղջկան առեւանգելու մեղադրանքով:

Նման հանցագործության համար առավելագույն պատիժը ազատազրկումն է՝ երկուսից չորս տարի ժամկետով:
| Print |