Նորություններ
Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, օգոստոսի 24-ին Ախալքալաքի որոշ գյուղերում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Մասնավորապես, ժամը 11:00-ից 18:00-ն կհոսանքազրկվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Իխտիլա, Կոչիո, Ալաթուման, Մեծ Սամսար և Սիրջվա գյուղերը:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:

| Print |