Նորություններ
Ռուսական Wildberries-ը դիտարկում է Վրաստան մուտք գործելու հնարավորությունը
Պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանյան Wildberries առցանց ռիթեյլերը դիտարկում է վրացական շուկա մուտք գործելու հնարավորությունը: Բացի այդ, ընկերությունը նախատեսում է մուտք գործել Ադրբեջան և Տաջիկստան։ Այդ մասին ասել է Wildberries-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը, փոխանցում է «Տասս»-ը։

Նրա խոսքով, ընկերությունը նախատեսում է ընդլայնվել նոր երկրների շուկայում և ընդհանրապես ԱՊՀ-ում։ Առավել ևս, ինչպես ասում է Բակալչուկը, «որոշ երկրներ գտնվում են Ռուսաստանի և այն երկրների միջև, որտեղ արդեն գործում է Wildberries»: Բակալչուկը Վրաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը համարում է միջին օղակներ, թեև վաղաժամ է համարում դրանց մուտքի կոնկրետ ժամկետների մասին խոսելը:

Ներկայումս Wildberries-ը, բացի Ռուսաստանից, գործում է Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Հայաստանում, Իսրայելում և Ուզբեկստանում։
| Print |