Լուրեր
Գեւորգ Շուշանյանը հանձնում է բռնցքամարտի մարզասրահը դպրոցի տնօրինությանը
Ախալցխայի բռնցքամարտի մարզասրահի մարզիչ Գևորգ Շուշանյանը պատրաստվում է վաղը հանձնել մարզասրահի տարածքը քաղաքի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրինությանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին Թբիլիսիից ժամանած դատարանի հարկադիր կատարողականի ներկայացուցիչները պայմանավորվել էին դպրոցի տնօրենի և Գևորգ Շուշանյանի հետ, որ մարզասրահը մինչև մայիսի մեկը պետք է հանձնվի դպրոցին։

Բռնցքամարտիկները դպրոցի դահլիճը պետք է ազատեին մինչև մայիսի մեկը: Նշված ժամկետը՝ իրականացման ազգային գործակալությունը տնօրենի համաձայնությամբ է նշանակել: Գևորգ Շուշանյանը Ախալցիխեում նոր նկուղ է փնտրում:

Գևորգ Շուշանյանը 26 տարի շարունակ երեխաների հետ աշխատել է Ախալցիխեի #3 դպրոցի մարզադաշտում: Այժմ նա ստիպված է լքել տարածքը:

| Print |