Ախալքալաքում և Նինոծմինդայում նշեցին 1945 թվականի ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը:
Հարյուրավոր մարդկանց ամբոխում նկատվում էին պատերազմում զոհվածների հուշապատկերները:
Ախալքալաքում երթը սկսվեց կենտրոնական հրապարակից եւ Ազատության փողոցով շարժվեց դեպի տոնավաճառ, որտեղ գտնվում է Խորհրդային Միության հերոս՝ Վաչագան Վանցյանի հուշարձանը: Ախալքալաքում 6 վետերաններից 3-ը մասնակցում էին հավաքին:
Վաչագան Վանցյանի հուշարձանին ծաղկեպսակներ խոնարհեցին խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ՝ Նաիրի Իրիցյանը եւ Յուրի Հունանյանը, Սակրեբուլույի պատգամավորները և շարքային քաղաքացիները:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում մնացել են ընդամենը 2 վետերան: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը: Երեխաները միջոցառմանը հանդես եկան պատերազմի մասին բանաստեղծություններով եւ երգերով: