Լուրեր
Ախալցիխեում ավտովթարի հետևանքով կին է վնասվել


Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե-Ադիգենի ճանապարհահատվածում, Փարեխայի մոտ: Միմյանց բախվել են «Ուազ» և «Ֆորդ Տրանզիտի» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի հետևանքով «Աուզ» մեքենայում գտնվող կինը վնասվել է:

Ավտովթարը տեղի է ունեցել Սեպտեմբերի 14-ին, առավոտյան: Վիրավորին տեղափոխել են Ախալցիխեի հիվանդանոց: Ըստ մենեջերի, կնոջ իրավիճակը կայուն է և կյանքին սպառնացող վնասվածքներ չկան:

«Իրավիճակը կայուն է, տարեց կին է, կոտրվածքներ չենք հայտնաբերել: Դեռ հետազոտվում է և գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասում է Խաթունա Կեկելաշվիլին:

Ներքին գործերի Նախարարությունում ասում են, որ հետազոտությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը վերաբերվում է որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում:

| Print |