Լուրեր
Վրաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 179.8 լարի
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2019 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 1 179.8 լարի:

„Geostat“-ի տվյալներով, նախորդտարվա սույն ժամանակահատվածի համեմատ, միջին ամսական աշխատավարձը մեծացել է 76.3լարիով: 

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աշխատավարձերի աճ նկատվել է գրեթե բոլոր ոլորտներում:

Համեմատաբար բարձր աշխատավարձեր գրանցվել են հետևյալ ոլորտներում.

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն - 2 393.6 լարի;

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն - 1 900.4 լարի;

Տեղեկատվություն և հաղորդակցություն - 1 806.4 լարի;

2019 թվականի երկրորդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը 913.5 լարիով, իսկ տղամարդկանցինը - 1 419.8 լարիով սահմանվեց: Համապատասխանաբար աշխատավարձերի տարեկան աճը կազմել է 69.1 և 85.9 լարի:

Ըստ գործունեության տեսակի, տղամարդկանց աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցում է կանանց աշխատավարձին:
| Print |