Լուրեր
Ո՞ր պետություններից է գրանցվում ամենաշատ գումարային փոխանցումները Վրաստանում

Վրաստանի ազգային բանկի տվյալների համաձայն, 2019 թվականի օգոստոսին պետություն ներմուծած փոխանցումների ծավալը կազմել է 146,4 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 8,1 լարիով (5,2%) քիչ է հուլիս ամսի համեմատ, երբ պետություն ներմուծած փոխանցումների 154.5 մլն դոլար էր: Ինչ վերաբերվում է անցած տարվա սույն ժամանակահատվածին՝ աճ գրանցվել է 2018 թվականի օգոստոս ամսին, երբ փոխանցվել էր շուրջ 135,8 մլրդ դոլար:

Ինչ վերաբերում է առաջին տասնյակ երկրներին, որտեղից օգոստոս ամսին ամենաշատ գումարային փոխանցումն է գրանցվել՝ հետևյալն է.
  • Ռուսաստան - 35,4 միլիոն դոլար
  • Իտալիա - 20,5 միլիոն դոլար
  • ԱՄՆ - 15,1 միլիոն դոլար
  • Հունաստան - 14,7 միլիոն դոլար
  • Իսրայել - 14,0 միլիոն դոլար
  • Թուրքիա - 7,9 միլիոն դոլար
  • Իսպանիա - 4, 2 միլիոն դոլար
  • Գերմանիա - 4,2 միլիոն դոլար
  • Ուկրաինա - 3,8 միլիոն դոլար
  • Լեհաստան - 3,1 միլիոն դոլար
Նվազել է Վրաստանից փոխանցվող գումարի ծավալը: Ազգային բանկի տվյալների համաձայն, 2019 թվականի օգոստոս ամսին երկրից փոխանցվել է 19.03 միլիոն դոլար, ինչը 1%-ով նվազել է անցած տարվա ցուցանշի համեմատ: Այս տարվա հուլիսին դրամական փոխանցումների փոխարժեքը կազմել է 19, 23 միլիոն դոլար:

Երկրների ցանկը, որտեղ Վրաստանից օսոստոս ամսին մեծ գումար է փոխանցվել.
  • Ռուսաստան - 6,5, միլիոն դոլար
  • Թուրքիա - 2,3 միլիոն դոլար
  • Ուկրաինա - 1,9 միլիոն դոլար
  • Ադրբեջան - 1,2 միլիոն դոլար
  • Հունաստան - 869 հազար դոլար
  • Հայաստան - 614 հազար դոլար
  • Ղազախստան- 584 հազար դոլար
  • Իսրայել- 349 հազար դոլար
  • Գերմանիա- 327 հազար դոլար
  • Ֆրանսիա- 274 հազար դոլար

Աղբյուր՝ bpn.ge

| Print |