Լուրեր
Ախալցիխեում 3 մեքենա միմյանց են բախվել

 

Ախալցիխեում երեք թեթև մեքենաներ միմյանց են բախվել: Ավտոճանապարհային իրադեպը տեղի է ունեցել Սեպտեմբերի 24-ին, Ախալցիխեի Կոստավա և Թամարաշվիլիի փողոցների մոտ գտնվող շրջանցին:

Ըստ ականատեսների, ավտոմեքենաներից մեկը հետիտնին ճանապարհ է զիչել, հետևից եկող մեքենան բախվել է նրան, երրորդը նույնպես չի հասցրել կանգնել:

«Հեռավորություն չէին պահել, մոտ-մոտ ւին վարում մեքենաները, դրա համար էլ երկրորդը առաջինին, իսկ երրորդը երկրորդին բախվեց»,- ասում է ականատեսներից մեկը:

Պատահարի հետևանքով վնասվածներ չկան: ՆԳԳ-ում ասում են, որ մեղադրյալը կտուգանվի վարչական օրենքով:
| Print |