Լուրեր
Ադիգենի գյուղ Բոլաջուրում դպրոց կկառուցվի


Ադիգենի մունիցիպալիտետի գյուղ Բոլաջուրում, 150 աշակերտի համար նախատեսված դպրոց կկառուցվի: Մրցույթը հայտարարվել է Վրաստանի քաղաքային զարգացման հիմնադրամի կողմից:

Որոշման ընդունման ընթացքը կսկսվի հոկտեմբերի 16-ին և կավարտվի հոկտեմբերի 21-ին: Ծրագրի գնահատված արժեքը 2 470 043 լարի է:

Ըստ մրցութային փաստաթղթերի, հաղթող ընկերությունը նախ պետք է պատրաստի նախագիծ, որի հիման վրա կկատարի շինարարական աշխատանքներ: Նախագծի պատրաստման համար հինգ ամիս, իսկ շինարարության համար նախատեսված կլինի 12 ամիս:


Ծրագրի համաձայն, դպրոցում պետք է կառուցվի.

- 12 դասարանային սենյակ, 3 գրասենյակ, 1 լաբորատորիա, 
- տնօրենի գրասենյակ, հաշվապահական, 
- ուսուցչարան,
- գրադարան
-բժշկի սենյակ
-մանդատուրի սենյակ
-հանդերձարան, միջանցք և այլն:

| Print |