Լուրեր
Ախալցիխե-Ասպինձա ճանապարհին մահացել է բեռնատարի վարորդը

 

Ավտոճանապարհային դեպքը տեղի է ունեցել Ախալցիխե-Ասպինձա կապող ճանապարահատվածում: Վարորդը կորցրել է հավասարակշռությունը և բեռնատար մեքենան շրջվել է: Պատահարի արդյունքում տղամարդը մահացել է:

 

Ըստ ՆԳՆ-ի, հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, ինչը նշանակում է երթևեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան:

| Print |