Լուրեր
Ընտանիքը պահելու համար անհրաժեշտ է ամսեկան 323.5 լարի
2019 թվականի Հոկտեմբեր ամսին, սեպտեմբերի համեմատ, գոյատևման մինիմումը 3 լարիով բարձրացել է: Տեղեկությունը հրապարակում է Վրաստանի Ազգային վիճակագրության գործակալությունը: Ըստ Geostat-ի հաշվարկների, հոկտեմբերին աշխատունակ տղամարդու գոյատևման մինիմումը կազմել է 192.9 լարի,  իսկ սեպտեմբերին այն կազմում էր 189,9 լարի:

4,9 լարիով ավելացել է նաև ընտանիքը պահելու համար նախատեսված գումարը և այժմ կազմում է 323.5 լարի: Հարկ է նշել, որ այս ցուցանիշը 2018 թվականի Հոկտեմբերի ամսի տվյալների համեմատ 32 լարիով ավելացել է:

Վրաստանում նվազագույն գոյատևման մասին օրենքն ընդունել են 1997 թվականին:Օրենքի համաձայն՝ այս գումարը սոցիալական ցուցանիշ է, որը օգտագործվում է աշխատավարձերի և թոշակների ճիշտ ծախսման համար:
| Print |