Լուրեր
Ցույցի ժամանակ ձերբակալված անձինք ազատվել են կալանքից

 

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Վալերիան Փիլիշվիլու որոշմամբ, նոյեմբերի 18-ի ցույցի ժամանակ ձերբակալված 36 անձինք ազատվել են վարչական կալանքից:

 


Քաղաքային դատարանում նրանց գործի քննարկումը վերսկսվելու է նոյեմբերի 6-ին, 13:00-ին:

Դատավորը քննարկել է նաև «Գիրչիի» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի հարցը, ով ազատ է արձակվել ստորագրությամբ:

Նոյեմբերի 18-ին, Ռուսթավելու պողոտայում ցույցի ժամանակ վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ (իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին անհնազանդություն) և 166-րդ (խուլիգանություն) հոդվածներով հաշվի առնված իրավախախտումների համար ձերբակալվել էր 37 անձ:

| Print |